Մեքսիկայում տուրիստական ավտոբուսն ընկել է ձորը
Մեքսիկայի Օահակա նահանգում տեղի ունեցած ավտովթարը 12 մարդու կյանք է խլել: Եւս 38 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում տուրիստական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը: Կատարվում է քննություն: