211652_close_icon
views-count79026 դիտում article-date 09:49 28-02-2016

Արտակարգ դեպք Երևանում. փրկարարների ճիշտ գործողությունների արդյունքում երեխաների խնամքի և պաշտպանության համար գիշերօթիկ հաստատությունում կանխվեց երեխաների ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կատավարման կենտրոն ժամը 19:00-ին քաղաքացին ահազանգել է և հայտնել, որ իր թոռները գտնվում են Նուբարաշեն վարչական շրջանի գիշերօթիկ դպրոցում և իրեն հայտնել են, որ ցանկանում են ինքնասպան լինել` կախվելու միջոցով: Ինչպես Նուբարաշենից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գիշերօթիկ դպրոց են ժամանել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարարական ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, փրկարար ծառայության լեյտենանտ Մերի Գևորգյանի գլխավորությամբ: Փրկարարները երեխաների խնամքի և պաշտպանության համար թիվ 2 գիշերօթիկ հաստատության սաներ, 10-ամյա Դ. Ա.-ի, 14-ամյա Հ. Փ.- ի հետ որոշ ժամանակ հոգեբանական զրույց ունենալուց հետո կարողացել են համոզել, որպեսզի երեխաները չդիմեն այլդ ծայրահեղ քայլին: Գիշերօթիկ է ժամանել նաև թիվ 10 հրշեջ-փրկարարական ջոկատը` հրամանատար, փրկարար ծառայության կապիտան Տիգրան Նազարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Ջանիկ Մարությանի և քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արթուր Դաբաղյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էր նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը: Լուսանկարները Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր