211652_close_icon

22-ամյա աղջկա հեծանիվը գողացողին հայտնաբերեցին

views-count2277 դիտում article-date 21:06 27-02-2016
Փետրվարի 24-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1994 թ. ծնված Ծաղիկ Ս.-ն և հայտնել, որ իրենց շենքի 4-րդ հարկի աստիճանահարթակից գողացել են իր հեծանիվը: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 25-ին, տներից մեկից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Էդգար Ղ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր