37392 դիտում
11:01 15-06-2018
Երևանում բախվել են 48-ամյա վարորդի Mercedes-ն ու 24-ամյա հեծանվորդի հեծանիվը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Ավետիսյան փողոցում՝ թիվ 6 շենքի դիմաց, բախվել են Երևան քաղաքի բնակիչ 48-ամյա Սպարտակ Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 35 LA 365 համարանիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ, 24-ամյա Աղաբեկ Խաչատրյանի հեծանիվը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով հեծանվորդին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր նե ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Արթուր Ստեփանյանը և Արմեն Դավթյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Փաստի ատթիվ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
865 դիտում
09:44 14-06-2024
«Հեծանիվը համերաշխություն է, հեծանիվը ներշնչանք է». Փաշինյանը կրկին հեծանիվ է վարել քաղաքացիների հետ