Բադերը նույնպես ունեն ջրաշխարհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պարզվում է, որ բադիկները նույնպես ունեն ջրաշխարհ ու սեփական լողավազան:
Նրանք զվարճանում են փոքրիկ երեխաների նման:
Բադերը բնադրում են գետնին, խոտերի մեջ, իսկ որոշ տեսակներ (օրինակ՝ մշկաբադը և գունագեղ մանդարինը)՝ ծառերի փչակներում, թփերի վրա, դնում են 5–12 ձու, թուխս նստում գարնան վերջին և ամռան սկզբին։
Բադերն ամենակեր են, սնվում են բույսերով, միջատներով, թրթուրներով, խխունջներով, ծովային մանր անողնաշարավոր կենդանիներով։ Հազվադեպ են սուզվում, գերադասում են լայն կտուցով հասնել հատակին՝ ջրից դուրս թողնելով պոչը։