Լոգարանի դուռն ուժգին փակելու համար Երեւանում 29-ամյա Ալեքսանդրան ծեծի է ենթարկել խորթ տատուն եւ նրա դստերը
29 Ալեքսանդրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակարանում կենցաղային հարցերի՝ լոգարանի դուռը ուժգին փակելու շուրջ վիճաբանության մեջ է մտել նույն տան բնակիչներ, իր խորթ տատիկի՝ Շողիկ Հակոբյանի և վերջինիս դստեր՝ Սուսաննա Գրիգորյանի հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստրոագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: