2220 դիտում
09:44 27-02-2016
Լարվել են ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի և Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հարաբերությունները. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, լարվել են ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի և Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հարաբերությունները։ Թովմասյանը ձգտում է դառնալ ՍԴ նախագահ, մինչդեռ այդ պաշտոնին հավակնում է նաև Գյուլումյանը։
Հիշեցնենք, որ Գյուլումյանը 2014-ի օգոստոսին ՄԻԵԴ–ում ՀՀ դատավորի պաշտոնից ժամանակից մոտ 1 տարի շուտ հեռացավ, որպեսզի զբաղեցնի ՍԴ 2 թափուր պաշտոններից մեկը։ Իշխանությունների գծած սցենարի համաձայն, սահմանադրական փոփոխություններից հետո, երբ 2018թ. կավարտվի Սերժ Սարզսյանի պաշտոնավարման ժամկետը, նա ՀՀ նախագահ կդարձնի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին։
Իշխանական շրջանակներում խոսվում Է, թե Ալվինա Գյուլումյանը մտածում Է՝ ինքն է արժանի ՍԴ նախագահի պաշտոնին, քանի որ երկար տարիներ եղել Է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորը և այնտեղ պաշտպանել Է իշխանությունների շահերը։ Իսկ Թովմասյանն էլ գտնում Է, որ ինքը պետք Է դառնա ՍԴ նախագահ, քանի որ մեծ լումա ունի սահմանադրական փոփոխությունների գործում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այս երկու պաշտոնյաները ՍԴ նախագահի պաշտոնը ձեռք գցելու համար խուլ հակամարտության մեջ են»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2857 դիտում
09:38 19-01-2017
ՀՅԴ և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների հարաբերությունները կտրուկ լարվել են. «Ժողովուրդ»
3488 դիտում
10:36 30-11-2018
Կրքեր Մարալիկում. քավորի և սանիկի հարաբերությունները լարվել են․ «Ժամանակ»
3587 դիտում
08:59 25-06-2019
Ինչու են կրկին լարվել Գևորգ Պետրոսյանի և Նաիրա Զոհրաբյանի հարաբերությունները. «Ժամանակ»
Այս բաժնից
1948 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1570 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1513 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»