Կրքեր Մարալիկում. քավորի և սանիկի հարաբերությունները լարվել են․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Անի համայնքում, մասնավորապես՝ Մարալիկ քաղաքում, ինչպես ասում են՝ կրքերը չեն հանդարտվում, և այս օրերին ևս հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում:
Ինչպես տեղեկացրեին Մարալիկ քաղաքի բնակիչները, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի սանիկ հանրապետական Արտակ Գևորգյանը համայնքապետարանի աշխատակիցներին ներքին կարգով հրահանգել է չբացել համայնքապետարանն ու չաշխատել: Իսկ նոյեմբերի 29-ին Արտակ Գևորգյանը վերցրել է համայնքապետարանի շենքի բանալիները:
Մեզ հետ զրույցում ցույցերի ակտիվ մասնակից «Իմ քայլը» դաշինքի տարածքային պատասխանատու Դավիթ Մելիքյանը նշեց, որ Արտակ Գևորգյանի քավորը՝ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն առաջարկել կամ հրահանգել է համայնքապետարանի շենքում ՀՀԿ-ի շտաբ բացել, բայց Գևորգյանը մերժել է՝ հայտարարելով, որ ինքը սատարելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նիկոյանն էլ իր հերթին սպառնացել է իր սանիկին՝ հիշեցնելով նախկինում կատարված հնարավոր չարաշահումների ու յուրացումների մասին, որոնցից ինքը ևս տեղյակ է:
Հավանական է, որ ՀՀԿ-ի շտաբը Մարալիկում կբացի Սամվել Նիկոյանի եղբոր որդին, որը Արտակ Գևորգյանի տեղակալն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]