2851 դիտում
09:38 19-01-2017
ՀՅԴ և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների հարաբերությունները կտրուկ լարվել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՅԴ-ի և «Հայկական վերածնունդ» /նախկին ՕԵԿ/ կուսակցությունների հարաբերությունները վերջերս կտրուկ լարվել են։ Սա այն բանից հետո, երբ Դաշնակցությանը պատկանող «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Դիտակետում» հաղորդաշարն իր վերջին թողարկումը նվիրել էր ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ ներկայացնելով նրա քաղաքական վայրիվերումները, հիշեցնելով նրա հասցեին հնչեցված գնահատականները։
Դրանից հետո ՀՎԿ-ին պատկանող լրատվամիջոցներն էին քննադատության թիրախ դարձրել ՀՅԴ-ին։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանն այս իրավիճակի առթիվ ասել է «Գոտկատեղից ներքև հարվածելու փորձերը, մեղմ ասած, մեր գործելաոճը չէ, և ճիշտ չենք համարում այդ դաշտում հարաբերություններ պարզելը։ Քաղաքական ուժերը հարաբերությունները պետք է պարզեն քաղաքական դաշտում և կոռեկտ պայքարի շրջանակներում»։ Բայց կարծես թե չի ստացվում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3124 դիտում
08:32 19-12-2015
ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները վերջին օրերին բավական լարվել են. «Ժողովուրդ»
7950 դիտում
09:58 10-08-2018
Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետի և ՔՊ-ական փոխմարզպետի հարաբերությունները լարվել են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1531 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1471 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1270 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»