211652_close_icon
views-count4024 դիտում article-date 18:45 26-02-2016

«Սանիտեք» ընկերությունը պարզաբանում է «Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ի հետ առաջացած տարաձայնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Սանիտեք» ընկերությունը պարզաբանում է «Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ի հետ առաջացած տարաձայնությունը՝ դեպքի առնչությամբ ներկայացնելով նաև ընկերության պաշտոնական դիրքորոշումը: Հարցերի դեպքում ընկերությունը ուրախ կլինի լրացուցիչ պարզաբանումներ տրամադրել: 2015թ. դեկտեմբերի 1-ին «Սանիթեք» ՍՊԸ Հայաստանյան Մասնաճյուղը ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել «Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ի հետ, որի շրջանակում «Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ն ստանձնել է պարտավորություն «Սանիթեք»-ի հանձնարականների հիման վրա շաբաթվա բոլոր օրերին և ժամերին (24/7) «Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ին պատկանող 5 տրակտորների միջոցով ձնամաքրման հետ կապված աշխատանքներ իրականացնել Երևան քաղաքում և նշված տրակտորները պայմանագրի գործողության ընթացքում հասանելի դարձնել «Սանիթեք» ՍՊԸ-ին:Ծառայությունների ամսական արժեքը 5 տրակտորով ծառայությունների մատուցման համար կազմել է 2 մլն 410 հազար ՀՀ դրամ (գումարած հարկեր), որը «Սանիթեք» ՍՊԸ-ն վճարել է պայմանագրով նախատեսված ժամկետներում և շարունակում է վճարել: Սակայն տարաձայնություններ են ծագել այն ժամանակ, երբ ս.թ. հունվարի 1-ից 7-ը ընկած ժամանակահատվածում Երևանում տեղացած առատ ձյան պայմաններում «Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ն հրաժարվել է դուրս բերել պայմանագրով նախատեսված 5 տրակտորները և նշված տեխնիկայից միայն 2-ն է օգտագործել, այն էլ ոչ թե ձյան մաքրման, այլ աղ բարձել և բեռնաթափելունպատակով: «Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Գուրևի հետ հանդիպումներից ու բանակցություններից հետո, ի լրումն առկա պայմանագրի, լրացուցիչ պայմանագիր է ստորագրվել՝ 20 մլն դրամ ընդհանուր արժեքով, որի շրջանակումարձանագրվել է, որ«Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ն կմատուցի ձյան մաքրման լրացուցիչ ծառայություններ: «Սանիթեք»-ի ունեցած տեղեկատվության համաձայն՝«Հիդրոմոլոտ» ՍՊԸ-նլրացուցիչ ծառայությունները մատուցելու համար ներգրավել է մասնավոր մատակարարների (հիմնականում ֆիզիկական անձանց): Նշված պայմանագրի հիման վրա «Հիդրոմոլոտ» ՍՊԸ դուրս է գրել 20 մլն դրամի հաշիվ-ապրանքագիր, որը ընդունվել և սահմանված ժամկետում վճարվել է «Սանիթեք»-ի կողմից: Որոշ ժամանակ անց «Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ն ուղարկել է վերջնական կատարողական ակտ, որտեղ նշված է, որ հիմնական պայմանագրից զատ լրացուցիչ պայմանագրի շրջանակում մատուցված ծառայությունների արժեքը կազմել է 43 մլն դրամ՝ 20-ի փոխարեն (ներառյալ հարկեր): Վերջինիս «Սանիթեք»-ը անհամաձայնություն է հայտնել՝ նշելով, որ ծառայությունների մատուցման պայմանագրով նման գումարի պայմանավորվածություն ձեռք բերված չի եղել: Ավելին, «Սանիթեք»-ը հիշեցրել է, որ «Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ն անգամ 2015թ. դեկտեմբերի 1-ին կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները չի կատարել ամբողջությամբ՝ դուրս չհանելով սեփական տեխնիկան և օգտվելով իրավիճակից՝ իրեն շահավետ լրացուցիչ պայմաններ է առաջ քաշել: Այնուամենայնիվ, «Սանիթեք»-ը պատրաստակամություն է հայտնել ներկայացված կատարողական ակտըքննարկելու համարհանդիպել և բանակցությունների միջոցով հասնել կողմերի համար առավելագույնսընդունելի լուծման: Սակայն, խախտելով բիզնես հաղորդակցության և բանակցությունների էթիկայի բոլոր սահմանված նորմերը, «Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ն մինչև բանակցություններին ներկայանալը արդեն իսկ սադրանքներ է սկսել «Սանիթեքի» հասցեին՝ նախ ապատեղեկացնելով իր մատակարարներին (ֆիզիկական անձանց), թե «Սանիթեք»-ը վճարումները չի կատարել, ապա նաև հավաքելով իր մատակարարներին«Սանիթեք»-ի ավտոպարկի մոտ և մամուլի ներկայացուցիչներին թյուր, ոչ ամբողջական տեղեկատվություն փոխանցելով իրավիճակի մասին: «Սանիթեք»-ը երկու օր շարունակ հրաժարվել է պատասխանել ընկերության հետ կապ հաստատած մամուլի ներկայացուցիչներից որևէ մեկին՝ պահպանելով բանակցությունների մշակույթին հարիր էթիկական պահվածքը:Սակայն սադրանքների շարունակականության պայմաններում ընկերությունը ստիպված է հանրայնացնել այս տեղեկատվությունը: Այսպիսով, «Սանիթեք» ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ երբևէ հետ չի կանգնել պայմանագրով սահմանված իր պարտավորություններից: Ավելին, 2015թ դեկտեմբերի 1-ին «Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ի հետ ձեռք բերված պայմանագրով սահմանված բոլոր վճարումները կատարել է սահմանված ժամկետներում և շարունակում է կատարել: Ի հավելումն, ս.թ. փետրվարի 25-ին «Հիդրոմոլոտ» ՍՊԸ ներկայացուցիչների հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում «Սանիթեք»-ը առաջարկել է վճարել ևս10.8 մլն դրամ, ի լրումնլրացուցիչ ծառայությունների դիմաց արդեն իսկ վճարված 20 մլն դրամի: Նշենք, որ«Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացրած 43 մլն կատարողական ակտով ներակացված լրացուցիչ ծառայությունների արժեքը հաշվարկվածէ շուկայականից խիստ տարբերվող գներիհիման վրա (որպես օրինակ կարող ենք նշել այն, որ «Հիդրոմոլոտ»-ի կողմից սահմանված տեխնիկայի վարձակալության ժամը «Սանիթեք»-ի համար 18,000 դրամ է՝ գումարած հարկեր, իսկ շուկայական արժեքը 15,000 դրամ է՝ ներառյալ հարկերը): Բացի այդ, լրացուցիչ ծառայությունների կարիքն անգամ կարող էր չլինել, եթե «Հիդրոմոլոտ»-ը բարեխղճորեն կատարեր նախնական պայմանագրով ձեռք բերված պարտավորությունները: Այսպիսով, «Սանիթեք»-ը մեկ անգամ ևս հաստատում է, որ հանձն է առնում ու շարունակելու է ստանձնած պարտավորությունների կատարումը և բաց է բանակցությունների և քննարկման համար՝ անընդունելի համարելով սադրանքներն ու ապատեղեկատվության տարածումը «Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ի կողմից, որը մոլորության մեջ է գցում թե՛ «Հիդրոմոլոտ»-ի մատակարարներին, ովքեր բողոքում են «Սանիթեք»-ի առաջ, և թե՛ ԶԼՄ ներկայացուցիչներին ու լայն հանրությանը: «Սանիթեք»-ը, ի դեմս ընկերության ղեկավարության կազմի, պատրաստակամ է պատասխանել ԶԼՄ-ների ցանկացած հարցման: «Հիդրոմոլոտ»-ի համաձայնության պարագայում պատրաստ է հանրայնացնել նաև պայմանագրերն ուբանակցությունների ընթացքում շրջանառված անգամ չնչին դետալները: Նշենք, որ «Սանիթեք» ընկերությունն աշխատում է շուրջ 140 մատակարարների հետ և մինչ օրս որևէ խնդիր չի ունեցել նրանցից որևէ մեկի հետ աշխատելիս՝ բարեխղճորեն կատարելով իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները: Պարզաբանումների համար խնդրում ենք գրանցվել ընկերության մամուլի խոսնակ Էլեոնորա Շխրդյանի հետ կապ հաստատելով, զանգահարելով՝ 096 122229 հեռախոսահամարով կամ գրելով [email protected] էլ-հասցեին: Տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր