Արաքիի միջուկային ռեակտորի կառուցման շուրջ տարաձայնությունը գրեթե լուծված է. Ալի Սալեհի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար ԱԼի Աքբար Սալեհիի խոսքով՝ «վեցյակի» հետ տարված բանակցությունների արդյունքում հանարավոր է եղել ընդհանուր հայտարարի գալ Իրանում Արաքիի միջուկային ռեակտորի կառուցման շուրջ:
The Jerusalem Post-ը՝ հղում անելով France Presse-ին, հաղորդում է, որ բանակցությունների ընթացքում Իրանի ղեկավարությունն առաջարկել է որոշակի տեխնիկական փոփոխություններ կատարել ռեակտորի կառուցման մեջ, և արևմտյան պետությունները համաձայնվել են Իրանի առաջարկի հետ: