2587 դիտում
16:05 26-02-2016
Վանաձորում ու Գյումրիում էլ կընտրեն քաղաքապետ Երևանի նման` աննուղակի
Մինչև հունիս ընդունվելիք ՀՀ ընտրական օրենսգրքում, մեր տեղեկություններով, նախատեսվում են փոփոխություններ նաև հանրապետության 2-րդ և 3-րդ քաղաքներում համայնքի ղեկավարի ընտրություններում, այսինքն` ոչ թե ուղղակի քաղաքապետի, այլ ավագանու` կուսակցությունների ու դաշինքների համամասնական ցուցակով: Եվ, ըստ այդմ, ինչպես Երևանի դեպքում, որևէ քաղաքական ուժի 50+ ձայն ստացած քաղաքական ուժի առաջին համարը դառնում է քաղաքապետ:
Այս մասին տեղեկությունների իսկությունը ՀՀԿ-ական վստահելի աղբուրները հաստատեցին` նշելով, որ Գյումրիից ու Վանաձորից հետո այս պրակտիկան կկիրառվի 100 հազար և ավելի ընտրող ունեցող քաղաքներում:
Հիշեցնենք, որ այս տարվա աշնանը Գյումրիում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ և, բնական է, որ Ընտրական օրենսգիրքը մինչ այդ ուժի մեջ մտնելով՝ կնախատեսի, որ Գյումրիի ընտրությունները ընթանան նոր ընտրական կարգով
:
Հետաքրքիր է, որ այս ընտրություններում շատ լուրջ հավակնություններ ունի անկուսակցական Մարտուն Գրիգորյանը, ինչը նշանակում է, որ երբ վերանում է որևէ կուսակցության կողմից պաշտոնապես առաջադրելը, թեկնածուն, ով էլ լինի, պետք է դառնա կամ կուսակցական կամ ընդգրկվի ցուցակում՝ որպես անհատ: Բայց այս դեպքում անհասկանալի է, թե ինչու որևէ քաղաքական ուժ որևէ անհատի կարող է դնել իր համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում:
Բնականաբար, պետք է փոփոխություններ կատարվեն նաև« Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում:
Նմանատիպ նյութեր
1601 դիտում
20:38 24-12-2015
Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչին կընտրեն ինտերնետ-քվեարկությամբ
2181 դիտում
10:35 27-07-2018
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենին կընտրեն սեպտեմբերի 14-ին. հայտարարվել է մրցույթ
1775 դիտում
09:49 19-09-2020
Վճռորոշ չորեքշաբթի. առաջին անգամ ՍԴ անդամները կընտրեն ՍԴ նախագահ. «Ժամանակ»
Այս բաժնից
1672 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1525 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան