2148 դիտում
10:35 27-07-2018
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենին կընտրեն սեպտեմբերի 14-ին. հայտարարվել է մրցույթ
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի բաց մրցույթ։ Այս մասին Armenpress.am-ին տեղեկացրին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) գիտական աստիճան` հայագիտության կամ հումանիտար-հասարակագիտական գիտությունների բնագավառում,
2) առնվազն 5 տարվա գիտական աշխատանքի փորձառություն,
3) ցեղասպանագիտության ոլորտում գիտական աշխատանքներ:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով,
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
3) գունավոր լուսանկար,
4) առնվազն 5 տարվա գիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթուղթ,
5) թեկնածուի համառոտ ինքնակենսագրություն (CV),
6) զինվորական գրքույկի կամ զինապարտության մասին փաստաթղթի պատճենը,
7) գիտական աստիճանի վկայականի պատճենը,
8) հրատարակված գիտական աշխատությունների ցանկ,
9) «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի զարգացման տեսլականը (առավելագույնը 1500 բառի շրջանակում):
Փաստաթղթերի պատճենները անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ. վերջիններս դիմողին կվերադարձվեն համեմատվելուց հետո:
Մրցույթին մասնակցելու դիմումներն ու փաստաթղթերը (բնօրինակներով) 2018 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ, ժամը 10։00-17։00-ը (բացի կիրակի և երկուշաբթի օրերից) պետք է ներկայացնել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» (հասցե` ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8), կամ ուղարկել [email protected] էլ. hասցեով` կցելով փաստաթղթերի լուսապատճենները:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ընտրությունը տեղի կունենա 2018 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 1100-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի շենքում` (հասցե` ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8):
Տեղեկությունների համար զանգահարել` 010 39 09 81 (ընդունարան) և 098-93-16-28 հեռախոսահամարներով:
Նմանատիպ նյութեր
1105 դիտում
12:59 23-02-2023
Իտալիայի մշակույթի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ թանգարան
1154 դիտում
18:10 27-12-2022
Ադրբեջանն առաջնորդվում է Արցախն աստիճանաբար Նախիջևանի վերածելու ծրագրով. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
1492 դիտում
17:51 31-12-2023
Թող ազգային վշտի ու հյուծման տարիները դառնան հեռավոր հիշողություն․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Այս բաժնից
763 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
868 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
619 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին