Իրան է ժամանել Ֆեդերիկա Մոգերինին
Եվրամիության արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մեկօրյա այցով ժամանել է Թեհրան, հաղորդում է IRNA գործակալությունը:
Այցի շրջանակներում ծրագրված է հանդիպում Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Քննարկվելու են նաև Իրանի ու ԵՄ-ի միջև բանկային համակարգում, առևտրի և ներդրումների համագործակցությանն առնչվող հարցեր:
Մոգերինին Իրան է ժամանել ԵՄ էներգետիկայի, գիտական հետազոտությունների, շրջակա միջավայրի պահպանության, կրթության և այլ ոլորտների մի շարք բարձրակարգ մասնագետների հետ:
Սա միջուկային հարցով պատմական համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ պատվիրակության առաջին այցն է Իրան: