Կրակոցներ ԱՄՆ-ում. կա 4-7 զոհ, 20-իվ ավելի վիրավոր
ԱՄՆ Քանզաս նահանգի Հեսթոն քաղաքի խոտհնձիչներ արտադրող Excel Industries գործարանում տղամարդը հրազենային կրակոցներ է արձակել իր գործընկերների վրա, հայտնում է Ria Novosti-ն:
Հաղորդվում է 4-7 զոհիմասին, ևս 20-30 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Արդյունքում տղամարդը սպանվել է ոստիկանների կողմից:
Ականատեսները ճանաչել են կրակողին: Վերջինս 38-ամյա Սեդրիկ Ֆորդն էր, ով աշխատում էր գործարանում և ներկարարական աշխատանքներ կատարում: Նշվում է, որ վերջերս նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել՝ ատրճանակներով:
KWCH հեռոստաալիքի փոխանցմամբ՝ նա հոգեկան շեղումներ ուներ և ավելի վաղ քրեական պատասխանատվության էր ենթարկվել գողության համար: