211652_close_icon
views-count29105 դիտում article-date 23:21 25-02-2016

Վրաերթ Երևանի պետական համալսարանի հարևանությամբ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ժամանել են Երևանի ՃՈ պետն ու ՀԿԳ ավագ քննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր` փետրվարի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Արմեն Սիմոնյանը Չարենցի փողոցում` Երևանի պետական համալսարանի հարևանությամբ, իր վարած BMW մակնիշի 35 TՍ 932 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին ասել են, որ վիրավորը գտնվում է ծանր վիճակում: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վաչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել Չարենցի փողոցում` վերգետնյա անցման մոտ, իսկ եթե հետիոտնը , ով երիտասարդ տղա է` մի քանի մետր բարձրանար և անցներ վերգետնյա անցումով, վրաերթը տեղի չէր ունենա, իսկ BMW-ի դիմապակին էլ ամբողջովին մգացված էր, ինչն էլ, հավանաբար, պատճառ է դարձել, որ վարորդը անձրևային այս եղանակին չի նկատել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը: *** 26/02/2016թ. 08:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ վրարթի ենթարկվածը Երևան քաղաքի Այգեստան 10 փողոցի բնակիչ, 46-ամյա Աշոտ Շահինյանն է, ով գիշերը ժամը 01:30-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր