Եվրոպայի լիգա. «Պորտու»-«Բորուսիա» (Դորտմունդ). մեկնարկային կազմերը
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ պատասխան խաղում «Պորտուն» սեփական հարկի տակ ընդունում է Դորտմունդի «Բորուսիային»:
Թիմերը խաղադաշտ կմտնեն հետևյալ մեկնարկային կազմերով.
[b]«Պորտու».[/b] Կասիլյաս, Մաքսի Պերեյրա, Մարկանո, Խոսե Անխել, Լայուն, Նևեշ, Դանիլու Պերեյրա, Էվանդրո, Վարելա, Մարեգա, Աբուբաքար:
[b]«Բորուսիա»[/b]. Բյուրկի, Հումելս, Բենդեր, Վայգլ, Շմելցեր, Գինտեր, Կագավա, Գյունդողան, Մխիթարյան, Ռոյս, Օբամեյանգ:
Այս թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Բորուսիայի» հաղթանակով` 2:0:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:05-ին: