1610 դիտում
22:47 25-02-2016
Կբարելավվի դատապարտյալների տեսակցությունների տրամադրման գործընթացը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրները վերացնելու նպատակով գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած՝ «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» որոշման մեջ:
Փոփոխություններով կընդլայնվեն դատապարտյալների կապի հնարավորություններն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ, կբարելավվի տեսակցությունների տրամադրման և անցկացման գործընթացը, ինչպես նաև կկանոնակարգվեն ծառայության ընթացքում ի հայտ եկած չկարգավորվող հարաբերությունները: Տեսակցությունների տրամադրման գործընթացի արդյունավետ կազմակերպման և դրանց ընթացքի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սահմանել տեսակցող անչափահաս անձանց թվաքանակը:
Կառավարությունը քննարկել և եզրակացություն է ներկայացրել ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Օրինագծի ընդունումը նպատակ է հետապնդում երաշխավորելու դատական ակտի վերանայման գործառույթի արդյունավետ իրականացման հնարավորությունը՝ ապահովելով դատական ակտերի վերանայման նպատակի և խնդիրների իրացում և միաժամանակ անձի՝ արդարադատության մատչելիության և արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրականացում: Գործադիրը ներկայացրել է առաջարկություն, որն ընդունելու դեպքում միայն ընդունելի կհամարի ներկայացված նախագիծը:
Նմանատիպ նյութեր
17160 դիտում
15:54 10-12-2016
Վերանորոգվել են «Նուբարաշեն» և «Սևան» ՔԿՀ–ների երկարատև և կարճատև տեսակցությունների սենյակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1716 դիտում
16:05 20-12-2018
«Աբովյան» ՔԿՀ-ն համալրվել է կարճատև տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակով
Այս բաժնից
1678 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1525 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան