2599 դիտում
13:10 01-06-2016
Ալիմենտների, տեսակցությունների հետ կապված` երեխաների իրավունքների պրակտիկ կիրառության խնդիրներ են լինում. փաստաբան Մարինե ֆարմանյան
Ընտանեկան օրենսդրությունը և երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենսդրությունը բավարար է, թեև պրակտիկ կիրառության մեջ խնդիրներ լինում են, որոնք առնչվում են ալիմենտների բռնագանձման պահանջին ու տեսակցությունների իրավունքին: Այս մասին ասօր` հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգայի օրվա առիթով հրավիրված ասուլիսին հայտարարեց Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը ու նշեց, որ դրա պատճառով երեխաները վատ վիճակում են հայտնվում:
«Նիստերը երկար ժամանակ ձգձգվում են, քանի որ դատարանները խայտառակ ծանրաբեռնված են.. Կինը, վատ հարաբերություններ ունենալով ամուսնու հետ, ալիմենտի բռնագանձնման պահանջ է ներկայացնում՝ հույս ունենալով, որ կարճ ժամանակ անց այդ ալիմնետը կտրվի, կկարողանա իր երեխայի կարիքները հոգալ, սակայն դատական նիստերը նշանակվում են ուշ-ուշ: Այդ ընթացում առկախ է մնում, թե ինչպես պետք է երեխայի կարիքները հոգալ, ինչպես պետք է երեխան սնվի»,- իրավիճակը ներկայացրեց փաստաբանը:
Ըստ նրա՝ ծնողները, իրար հետ վեճերով, վատ են անդրադառնում երեխայի հոգեբանական վիճակի վրա:
Վերջերս, օրինակ, եղել է դեպք, երբ ծնողները նույն տարածքում չեն կարողացել հաղորդակցվել միմյանց հետ, ինչի արդյունքում նրանց ընդհանուր երեխան հայտնվել է վատ հոգեվիճակում:
«Այս վիճակը ազդում է երեխայի հոգեվիճակի վրա, այս վիճակը ես համարում եմ երեխայի նկատմամբ ծնողների կողմից բռնության տեսակ»,- ասաց Մ. Ֆարմանյանը:
Ըստ փաստաբանի` երեխաների նկատմամբ բռնության դեպքեր հաճախ չեն լինում և այստեղ կարևոր է հայկական մենթալիտետը:
Նմանատիպ նյութեր
8890 դիտում
21:10 25-10-2020
Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ը` կիրառության մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
499 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
433 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ