80-ամյա Արմեն Ջիգարխանյանը երրորդ անգամ ամուսնացել է
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը երրորդ անգամ ամուսնացել է: Այս մասին հայտնում է 7days.ru-ն։
80-ամյա դերասանի կինը 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան է։ Զույգն ամուսնացել է Մոսկվայի Գագարինի ՔԿԱԳ-ում։ Միջոցառմանը ներկա են եղել միայն նորապսակների մտերիմները։
Նշենք, որ թատրոնը, որտեղ աշխատում է Ջիգարխանյանը, ղեկավարում է Վիտալինան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին դերասանը ամուսնալուծվեց երկրորդ կնոջից՝ Տատյանա Վլասովայից։ Այդ ժամանակ էլ մամուլում հայտնվեց Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի առաջին հարցազրույցը, որում նա պատմել էր դերասանի հետ իր հարաբերությունների մասին։ Զույգը հանդիպում էր15 տարի։