Չեխիայում առաջին անգամ արձանագրվել է վտանգավոր Զիկա վիրուսով վարակվածության դեպք, հաղորդում է Reuters-ը:
Չեխիայի առողջապահության նախարարությունը դեռևս չի հայտնել՝ վիրուսը որ երկրից է ներթափանցել, սակայն առաջիկայում մանրամասն հայտարարությամբ հանդես կգա:
Նշենք, որ Զիկա վիրուսը շատ մեծ արագությամբ տարածվում է Լատինական Ամերիկայի երկրներում: Առավել շատ տուժել է Բրազիլիան: Վիրուսը հատնաբերվել է նաև ԱՄՆ-ում, եվրոպական մի շար երկրներում ու Ռուսաստանում: