Կանադայում արձանագրվել է Զիկա վիրուսով վարակվածության 3 դեպք: Այդմասին հայտնել է Tass գործակալությունը՝ հղում անելով CBC հեռուստաալիքին:
Նշվում է, որ վիրուսով վարակված բոլոր 3 քաղաքացիները Լատինական Ամերիկայից՝ Կոլւոմբիայից և Սալվադորից են վերադարձել օրեր առաջ: Վարակվածներից երկուսը Բրիտանական կոլումբիա նահանգում են, երրորդը՝ Ալբերտայում:
Կանադայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ներկա պահին վիրուսը կլիմանական պայմաններից ելնլեով չիկարող տարածվել, քանի որ այս ժամանակահատվածում ակտիվ չեն այն փոխանցողները՝ մոծակները:
Նշենք, որ Զիկա վիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1947 թվականին: նրա տարածող է համարվում Aedes aegypti տեսակի մոծակը: