Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Փետրվարի 24-ին, ժամը 16.38-ին ահազանգ ստացվել, որ Երևանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը (82 տարեկան) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին, անօգնական վիճակում հայտնաբերվել է Հ. Հ.-ն (ծնվ. 1933թ.), ով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:
***
Փետրվարի 24-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի վատառողջ և ծանրաքաշ բնակիչ Գ. Պ.-ն (ծնվ. 1953թ.) ընկել է բազկաթոռից. բարձրացնելու և մահճակալին մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: