211652_close_icon
views-count1626 դիտում article-date 18:03 30-10-2015

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր չէ ենթարկվել ՈւԵՖԱ-ի պահանջներին

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր չէ ենթարկվել ՈւԵՖԱ-ի պահանջներին, որը կապված է թիմի երկրպագուների կողմից Իսպանիայից Կատալոնիայի անկախությունը խորհրդանշող դրոշների օգտագործելու հետ: «Բարսելոնան» ՈւԵՖԱ-ի կողմից արդեն երկու անգամ տուգանվել է իր երկրպագուների կողմից կատալոնական դրոշներ օգտագործելու համար՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բայերի» հետ խաղի (2:1) և 2014/2015 մրցաշրջանում «Յուվենտուսի» հետ եզրափակիչ խաղերից հետո: Սակայն «Բարսելոնան» մտադիր է իր երկրպագուներին թույլ տալ նոյեմբերի 4-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ԲԱՏԷ-ի հետ խաղին 20 հազար դրոշ բերել: Այդ քայլը ենթադրում է նոր ֆինանսական պատժամիջոցներ:

Նմանատիպ նյութեր