1487 դիտում
19:14 24-02-2016
ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է լրատվամիջոցների հարցումների վերաբերյալ
ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է լրատվամիջոցների հարցումների վերաբերյալ.
Վերջին շրջանում զանգվածային լրատվության մի շարք միջոցներ հարցումներով դիմում են ՀՀ ֆինանսների նախարարությանը` հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի չեղարկման մասին «լուրերի» ճշգրտման համար:
Այդ առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում եկամտային հարկի վերադարձը դադարեցնող որևէ նախաձեռնություն չկա և չի էլ նախատեսվում: Դեռ ավելին. եթե 2015 թվականի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1013 դեպքով վերադարձվել է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված 273.965,7 հազար դրամ եկամտային հարկի գումար, ապա 2016 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 23-ը (ներառյալ) ժամանակահատվածում արդեն իսկ վարկառուներին (համավարկառուներին) 694 դեպքով վերադարձվել է 230.710,8 հազար դրամ գումար:
Ընդ որում, 2015 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է:
Գործընթացում ներգրավված վարկառուների և համավարկառուների ընդհանուր թիվն առ 23.02.2016թ. կազմում է 780 մարդ:
Ակնհայտ է, որ եկամտային հարկի վերադարձվող գումարներն ըստ եռամսյակների աստիճանաբար աճում են:
[b]ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
4028 դիտում
22:40 30-04-2019
ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է «Ո՞ւր է բյուջեի 900 մլն դոլարը» լրատվամիջոցի հրապարակման վերաբերյալ
1869 դիտում
19:43 30-01-2019
ՊԵԿ-ը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ
2460 դիտում
14:10 14-11-2019
Կոտայքի մարզպետարանը պարզաբանում է լրատվամիջոցների հրապարակման վերաբերյալ
Այս բաժնից
1390 դիտում
20:49 27-12-2024
Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում
943 դիտում
20:37 27-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է
475 դիտում
20:15 27-12-2024
Ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի վերապատրաստումների 1-ին փուլը