4034 դիտում
22:40 30-04-2019
ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է «Ո՞ւր է բյուջեի 900 մլն դոլարը» լրատվամիջոցի հրապարակման վերաբերյալ
«168 ժամ» օրաթերթի հրապարակած «Ո՞ւր է բյուջեի 900 մլն դոլարը. Սա՞ է ստվերի դեմ Նիկոլ Փաշինյանի պայքարի արդյունքը» [url=https://168.am/2019/04/29/1115390.html?fbclid=IwAR0e1jBsRu5k6xXcXMlLdqPbbJ6UkMf5oTDfs4kxVbTljcB1wo1rwF3UyqY]նյութում [/url]ոչ ճիշտ կերպով է ներկայացվել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմից՝ ՀՀ կառավարության 2018թ ապրիլի 18-ի [url=https://www.youtube.com/watch?v=DU-Ss4ZuDiA&fbclid=IwAR0K9NVRg1Lo4HFY9mcrBNnUiBPm3rWWkhvEm2pgPSropOo-HyUGPWulm5k]նիստի[/url] ընթացքում արտահայտված մտքերը՝ կապված «հարկային ծախս» և «հարկային պոտենցիալ» եզրույթների ու դրանց համապատասխան ցուցանիշների հետ:
Մասնավորապես, նյութում ներկայացվել են գոյություն չունեցող տվյալներ և ցուցանիշներ, որոնք ներկայացվել են իբրև ֆինանսների նախարարության հաշվարկ: «Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ անցած տարի պետական բյուջեն հարկերի տեսքով չի ստացել ավելի քան 900 մլն դոլար։ Ո՞ւր է այդ գումարը», - ասված է օրաթերթի նյութում, մինչդեռ որևէ նման հաշվարկ, պաշտոնական փաստաթուղթ կամ հայտարարություն գոյություն չունի:
Որպես տվյալ ցուցանիշի աղբյուր նյութի հեղինակը հիշատակել է կառավարության նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հայտարարությունն այն մասին, որ 2018 թվականի համար հաշվարկված հարկային պոտենցիալը մոտավորապես 438 մլրդ դրամով ավելի շատ է եղել հավաքված հարկերի ծավալից: Իր ելույթի մեկ այլ հատվածում նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է. «...հարաբերական թեթև հարկային ռեժիմը ոչ միայն գյուղատնտեսության, այլ ընդհանրապես արտոնությունների կարգավորման արդյունքում գնահատվել է մոտավորապես 442 մլրդ դրամ 2019 թվականի համար որպես հարկային ծախս: Այսինքն սա այն գումարն է, որ եղած կարգավորումներով տրամադրված արտոնությունների արդյունքում պետական բյուջեն այլ հավասար պայմաններում չի ստանում»: Փաստացի՝ Ա. Ջանջուղազյանը խոսել է երկու տարբեր ցուցանիշների մասին և մեջբերել է երկու տարբեր թվեր:
Նշված երկու ցուցանիշներից հոդվածագիրը եզրակացրել և պնդում է կատարել, թե իբրև ՀՀ պետական բյուջեն տարեկան կորցնում է 880 մլրդ դրամ կամ բյուջեի հարկային եկամուտների 70 տոկոսը։ Մինչդեռ նախարար Ա. Ջանջուղազյանն իր խոսքում բազմիցս ընդգծում է, որ այդ գումարների կեսից ավելին վերաբերում է պետության կողմից տրված հարկային արտոնություններին, իսկ մյուս կեսի մասով դեռևս մեթոդաբանական հստակեցումների կարիք կա, որպեսզի պարզվի, թե դրա որ մասն է ենթակա հարկման:
Այս նյութը լրատվական դաշտում ապակողմնորոշում է առաջացրել, ինչի հետևանքով լրագրողները 30.04.19-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հարց ուղղելիս խեղաթյուրված մեջբերումներ են կատարել նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքից՝ թե իբրև ՀՀ պետական բյուջեն 2018թ-ին թերակատարվել է 438 մլրդ դրամով: Խեղաթյուրված մեջբերումներով հարցի արդյունքում Դավիթ Անանյանը ենթադրություն է կատարել, որ, գուցե, Ատոմ Ջանջուղազյանը տերմինների միջև շփոթվել է: Մինչդեռ կառավարության նիստի ընթացքում ֆինանսների նախարարը խոսել է երկու տարբեր եզրույթների՝ «հարկային պոտենցիալի» և «հարկային ծախսի մասին»:
[b]
Պարզաբանում.[/b]
- Հարկային պոտենցիալը դրամական արտահայտության հարկերի այն հանրագումարն է, որը հնարավոր է հավաքել ողջ իրական տնտեսության կտրվածքով (հավաքված հարկեր+հարկային ծախս+հարկային ստվեր):
- Հարկային ծախսը դրամական արտահայտությամբ հարկերի այն հանրագումարն է, որն օրենսդրությամբ տրված արտոնությունների արդյունքում չի հավաքվում:
[b]ՀՀ Ֆինանսների նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
2569 դիտում
17:39 04-09-2018
ՊԵԿ-ը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցի հրապարակման վերաբերյալ
2892 դիտում
19:44 05-11-2018
ՊԵԿ-ը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցի հրապարակման վերաբերյալ
1908 դիտում
20:28 12-03-2019
ՊԵԿ-ը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցի հրապարակման վերաբերյալ
Այս բաժնից
781 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1051 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1318 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ