Իրանը հրաժարվել է կրճատել արդյունահանվող նավթի ծավալները
Թեհրանում հայտարարել են, որ OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամ պետությունների և Ռուսաստանի՝ նավթի արդյունահանումը սառեցնելու մասին առաջարկը ծիծաղելի է: Այդ մասին ասել է Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն, փոխանցում է Ria Novosti-ն:
Նա նշել է, որ ներկա պահին Իսլամական Հանրապետությունը օրական մոտ 1 մլն բարել նավթ է արդյունահանում, այնինչ մյուս երկրները, որոնք կողմ են նավթի արդյունահանման սառեցմանը, 10 անգամ ավելի են արդյունահանում:
Bloomberg-ն էլ գրում է, որ իրանցի նախարարի հայտարարությունը հրահրել է Brent տեսակի էտալոն նավթի 4% բարձրացում՝ մինչև 33 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց: