211652_close_icon

Իրանի ազգային նավթային ընկերությունը պատրաստվում է ավելացնել արդյունահանվող նավթի ծավալները

views-count1545 դիտում article-date 16:25 15-07-2015
Իրանի ազգային նավթային ընկերությունը հայտնել է, որ ստացել է իր բոլոր հանքահորերում նավթի արդյունահանման ծավալներն ավելացնելու հրահանգ: Ավելի վաղ ընկերության միջազգային կապերի պատասխանատու Մոհսեն Քամսարին հայտնել էր, որ Իրանը փորձելու է պատժամիջոցների չեղարկումից հետո առավելագույնին հասցնել արդյունահանման ծավալները, ինչպես նաև վերականգնել եվրոպական շուկայում իր բաժնեմասը 42-43%-ով: Իրանական Shargh թերթի փոխանցմամբ՝ ընկերությունը մտադիր է օրական արդյունահանել մինչև 4 մլն բարել նավթ, եթե լինի դրա պահանջը շուկայում: Դա այն ցուցանիշն է, որը երկիրն ունեցել է մինչև պատժամիջոցների սահմանումը:

Նմանատիպ նյութեր