211652_close_icon
views-count2049 դիտում article-date 12:23 24-02-2016

Նորընտիր ՄԻՊ-ին ներկայացրեցին աշխատակազմին, նա պետք է տեսնի` ինչ է կատարվում ու անհապաղ անցնի իր գործառույթներին

Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արման Թաթոյանը, ով երեկ ընտրվեց խորհրդարանի 86 կողմ ձայներով, այսօր մի քիչ կաշխատի, կհասկանա, կտեսնի ու անհապաղ կանցնի աշխատանքների կազմակերպմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց հենց Արման Թաթոյանը, ում այսօր ՄԻՊ աշխատակազմին ներկայացրին քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը և ՀՀԿ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: «Հասկանո՞ւմ եք, ինձ ժամանակ է պետք, նոր եմ, առաջին օրն է, բարձրանամ, տեսնեմ՝ ինչ է կատարվում»,- լրագրողներին ասաց Ա. Թաթոյանը: Նա դեռ չի կողմնորոշվել աշխատանքի առաջնայնությունների հարցում: «Հերթականությունը հիմա չասեմ, որովհետև բոլոր հարցերն էլ կարևոր են: Շատ գանգատներ, դիմումներ կան, որոնք մարդիկ են ներկայացրել, վստահ եմ` այս ժամանակահատվածում, երբ որ ՄԻ պաշտոնը թափուր էր»,-ասաց նա: Ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերվում գնահատականներին, որ Հայաստանում ոչ մի օմբուդսմեն չի կարողանում լիարժեք պաշտպան լինել, այլ միայն` կիսապաշտպան, Արման Թաթոյանը խնդրեց նման արտահայտություններ չանել` դա պաշտպանի հեղինակության դիրքերից չի բխում:

Նմանատիպ նյութեր