211652_close_icon

Կանադայում աշակերտուհին դանակահարել է համադասարանցիներին և ուսուցիչներին. կա 8 վիրավոր

views-count2646 դիտում article-date 22:40 23-02-2016
Կանադական Օնտարիո նահանգի Փիքերինգ քաղաքում ավագ դպրոցի աշակերտուհին դանակով աննկատ ներխուժել է դպրոց և հարձակվել է համադասարանցիների և ուսուցիչների վրա: Միջադեպի հետևանքով 8 հոգի՝ 6 աշակերտ և 2 ուսուցիչ, վիրավորվել են: Տուժածներից մեկը գտնվում է ծանր վիճակում: Հարձակման շարժառիթները պարզվում են, ոստիկանությունը հարցաքննում է վկաներին: Դպրոցը ժամանակավորապես փակվել է, իսկ աշակերտուհին ձերբակալվել է:

Նմանատիպ նյութեր