211652_close_icon
views-count1625 դիտում article-date 17:54 12-06-2014

ԱՄՆ-ում 6֊ամյա աշակերտուհին հերոին է տարել դպրոց․ ողջ դասարանը հոսպիտալացվել է

ԱՄՆ֊ի Ֆիլադելֆիա քաղաքում 6 տարեկան աղջիկը դպրոց է տարել մոր մոտից հայտանբերված հերոինի 11 փաթեթ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։ Մանկավարժներից մեկն 1-ին դասարանցու մոտ նկատել է թմրանյութն ու անհապաղ զանգահարել ոստիկանություն։ Ավելի քան 2 փաթեթներ բացվել էին, ևս մեկի վրա նկատվել են երեխաների ատամների հետքեր։ Աշակերտներից մեկը սկսել է գանգատվել որովայնի հատվածի ցավերից։ Ոստիկաններն ողջ դասարանի՝ 20 աշակերտի հիվանդանոցում բուժզննում անցնելու մասին որոշում են կայացրել։ Նրանց վիճակը բժիշկների մոտ մտահոգություն չի առաջացրել, և երեխաներին հանձնել են անհանգստացած ծնողներին։ Աղջկա մայրը և նրա ընկերն անհապաղ ձերբակալվել են։

Նմանատիպ նյութեր