Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Փետրվարի 23-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և մեկ այլ բնակարան (Դուրյան փողոց, թիվ 10 շենք) տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Արտաշատ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Փրկարարները 1947 թ. ծնված Գ. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Փետրվարի 23-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49/4 ուսանողական պոլիկլինիկայի մասնաշենքը հոսանքազրկվել է, և վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:
***
Փետրվարի 23-ին, ժամը 09.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի տներից մեկի բնակչին անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները 1952 թ. ծնված Ս. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:


