2193 դիտում
17:36 23-02-2016
Արցախի քաղաքական ուժերը դիմել են հանրապետության Նախագահին
Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունները փետրվարի 23-ին նամակով դիմել են Նախագահ Բակո Սահակյանին՝ առաջարկելով ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:
Նամակում, մասնավորապես, նշված է, որ տարբեր ձեւաչափերով հանդիպումներն ամփոփվել են փետրվարի 4-ին Ազգային ժողովում խորհրդարանական քաղաքական ուժերի եւ փետրվարի 19-ին՝ նույն կազմի եւ արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարների քննարկումներով:
Խորհրդատվությունների արդյունքում մասնակիցները համաձայնության են եկել սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսելու նպատակով դիմել հանրապետության Նախագահին՝ սահմանված կարգով, ընթացք տալու համատեղ առաջարկին:
Փաստաթուղթը ստորագրել են «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Շարժում-88», «Ազգային վերածնունդ», Լեռնային Ղարաբաղի կոմունիստական, Արցախի Արմենական, Արցախի հանրապետական կուսակցությունների ղեկավարները:
[b]ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1492 դիտում
20:06 04-10-2023
Մհեր Ավետիսյանը կոչով դիմել է քաղաքական ուժերին, քաղաքական վերլուծաբաններին և քաղաքական գործիչներին
Այս բաժնից
1318 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1126 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1561 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է