Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Դիվանագիտական աշխատակցի օրվան նվիրված միջոցառումներին
Փետրվարի 18-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունը մասնակցություն ունեցավ Թուրքմենստանի դիվանագիտական աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառումներին:
Թուրքմենստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների ինստիտուտում բացվեց ցուցահանդես, որին իրենց մասնակցությունն են ցուցաբերել Թուրքմենստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և միջազգային կազմակերպությունների առաքելությունները:
ՀՀ դեսպանության տաղավարը արժանացավ բարձր գնահատականի և զգալի հետաքրքրություն առաջացրեց ցուցահանդեսի մասնակիցների և հյուրերի մոտ: Տաղավարում ներկայացված էին Հայաստանի տեսարժան վայրերին և զբոսաշրջությանը, կրթությանը, արվեստին ու արհեստին վերաբերող նյութեր և առարկաներ:
Հայկական տաղավար առաջինն այցելեց Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը: Թուրքմենստանում ՀՀ դեսպան Վլադիմիր Բադալյանը նրա հետ զրույցում շնորհավորեց մասնագիտական տոնի կապակցությամբ և հաջողություն մաղթեց հետագա գործունեության ընթացքում: Թուրքմենստանի ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց տոնական միջոցառումներին ակտիվ մասնակցության համար: Զրույցի ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում երկկողմ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ:
[img]/ups/images/0302839001456222956825658.jpg[/img]