Տգեղ է, երբ առավոտյան տղամարդիկ համբուրվում են ԱԺ-ում. վերացրե՛ք. Արամ Մանուկյանի հորդորը
Պատգամավոր Արամ Մանուկյանը նախքան ՀՀ ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցով իր ելույթը սկսելը արձանագրեց ԱԺ–ում երկարամյա պրակտիկա ունեցող երևույթը` ասելով. «Շատ տգեղ է, երբ առավոտյան տղամարդիկ համբուրվում են»:
Ա. Մանուկյանի հորդորը` «փորձեք էդ ադաթից դուրս գալ»:
Նա ինքը համարյա արգելել է իրենց խմբակցությունում տղաներին համբուրվել միմյանց հետ: «Նույն բանը ուսանողներն են անում, տգեղ ա, և այստեղ նույն բանը դուք եք անում, տարածում եք էդ մշակույթը: Մի՛ արեք էդ բանը»,-ավելացրեց նա:
Նշեց նաև, որ այդ տգեղ մշակույթը Հայաստան է եկել վրացիներից:
Դահլիճում համաձայնվողներ եղան, քանի որ հնչեց` «ճիշտ ա ասում»: Տեղից արձագանքեց Էդուարդ Շարմազանովը՝ ասելով. «Կարևորը` համբույրը Հուդայի համբույր չլինի»:
«Իսկ կլինի՞, որ չարձագանքեք»,-հարցրեց Արամ Մանուկյանը, իսկ Շարմազանովը պատասխանեց. «Չի լինի, ո՞նց կարամ չարձագանքեմ էդ համբույրներին»: