211652_close_icon
views-count2855 դիտում article-date 12:27 23-02-2016

10 բան, որ պետք է անել պաշտոնաթողությունից հետո՝ ըստ Արմեն Աշոտյանի

Դեռևս Կրթության և գիտության նախարարի պաշտոնում գտնվող Արմեն Աշոտյանը օրերս պատրաստվում է անել 10 բան. երեխաներին տանել սրճարան, պարել, ջինս կրել, ընկերներով գնալ գարեջուր խմելու և ոչ միայն: Նա այսօր ՖԲ-ի իր անձնական էջում գրառել է այդ10 բանի մասին, որոնք պետք է անել պաշտոնաթողությունից հետո: Ներկայացնում ենք ցանկն ամբողջությամբ. 1. Երեխեքին արտահերթ տանել սրճարան 2. Ակումբներից մեկում մասնակցել փարթիի /վաղուց չեմ պարել/ 3. Մի քանի զույգ ջինս ու ազատ ոճի հագուստ գնել, փողկապներից շունչ քաշել 4. Որոշ ժամանակ չպատասխանել լրագրողների զանգերին /թող մի քիչ կարոտեն/ 5. Ժամանակավոր անջատել բոլոր զարթուցիչները, մի քանի օր անընդմեջ արթնանալ՝ ըստ ցանկության 6. Ընկերներով գնալ գարեջուր խմելու և ոչ միայն 7. Վերջապես սկսել զբաղվել դոկտորականով, քանի շահերի բախում նորից չի առաջացել 8. Կարդալ բոլոր այն գրքերը, որոնց մեջ էր մնացել աչքը այս տարիների ընթացքում 9. Վայելել մշակութային կյանքը՝ ցուցահանդեսներ, համերգներ, երեկոներ 10. Վերջապես պատասխանել Մերսում Դինուլի ֆեյսբուքյան նամակներին :))) Հիշեցնենք, որ Դաշնակցություն-Հանրապետական քաղաքական համագործակցության համաձայանգրի ստորագրումից հետո ԿԳ նախարարի պորտֆելը կտրվի ՀՅԴ-ին:

Նմանատիպ նյութեր