211652_close_icon
views-count20561 դիտում article-date 11:46 23-02-2016

«Vshoo»-ն գալիս է Հայաստան. հատուկ տաքսիներ՝ հաշմանդամ մարդկանց համար

«Vshoo».. այս անունը վերջերս շատ է շրջանառվում սոցիալական տարբեր ցանցերում, որտեղ գովազդային նյութերից կարելի է հասկանալ, որ այն օնլայն տաքսի ընկերություն է լինելու: Հայաստանում այս ընկերությունը դեռ չի աշխատում, բայց նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Կարևորն այն է, որ «Vshoo»-ն պատրաստվում է հայկական շուկա մտնել, բավական հետաքրքիր գաղափարով: Օնլայն տաքսի [url=https://web.facebook.com/Vshoo-982704671776427/?ref=hl]հարթակն [/url]աշխատելու է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար՝ նաև: Հատուկ մեքենաներ, վարորդներ, ովքեր օգնելու են նրանց և հատուկ սակագներ՝ նրանց համար: Ի՞նչ է իրենից ներկայացնում սոցիալական այս նախաձեռնութունը, ովքե՞ր են հեղինակները: Բացառիկ հարցազրույց՝ «Vshoo»-ի հեղինակների՝ ամերիկաբնակ մեր հայրենակիցների հետ: [b]-Ի՞նչ է «Vshoo»-ն: [/b] -Արամ Տեր-Մարտիրոսյան /ծրագրի հեղինակ/,-«[url=https://web.facebook.com/Vshoo-982704671776427/?ref=hl]Vshoo[/url]»-ն տրանսպորտային ընկերություն է: Այն նպատակ ունի հարմար, շահավետ և ամենակարևորը՝ անվտանգ փոխադրում իրականացնել: Արդեն մի քանի ամիս է, մենք ծրագրավորողների հետ միասին գրում, գծագրում ենք այս նախագիծը, որը շուտով պիտի կյանքի կոչվի: -Հայկ Թալասյան /ծրագրի հեղինակ/.-«Vshoo»-ն ինձ համար նման է փոքր երեխայի, որին ես եմ պահել, մեծացրել, հագցրել, կերակրել: Վստահ եմ, որ այս գաղափարի շուրջ կհամախմբվեն հազարավոր մարդիկ, ովքեր պարզապես կներբեռնեն հավելվածը, իրենց հեռախոսի մեջ և կօգտվեն: [b]-Ի՞նչ խնդիր է այն իր առջև դրել: [/b] -Արամ Տեր-Մարտիրոսյան /ծրագրի հեղինակ/.-Հասնել առավելագույնին: -Հայկ Թալասյան /ծրագրի հեղինակ/.-Հաճախորդների դրական կարծիքը, ահա՛ մեր հիմնական նպատակը: [b]-Օնլայն տաքսի հարթակն աշխատելու է նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Ի՞նչ է սա նշանակում: [/b] -Արամ Տեր-Մարտիրոսյան /ծրագրի հեղինակ/.-Այս գաղափարը մենք ունեցել ենք նախագծի ամենասկզբում և մեզ համար շատ կարևոր է, որ այն մեծ մասսայականություն վայելի և կարողանա գոնե մի փոքր թեթևացնել նման խնդիր ունեցող մարդկանց հոգսը: -Հայկ Թալասյան /ծրագրի հեղինակ/.-Մենք նպատակ ունենք ոչ միայն օգնել հաշմանադամություն ունեցող մարդկանց՝ տրամադրելով հատուկ մեքենաներ, այլ նաև ամսվա կտրվածքով ուշադրության կենտրոնում պահել մեր մշտական հաճախորդներին ու օգնել վիրահատության կամ սոցիալակն որևէ խնդրի դեպքում: Ի վերջո, աշխարհի տարբեր երկրներում սա ընդունված մոտեցում է և ես կարծում եմ, որ այն կյանքի կկոչվի նաև Հայաստանում: [b]-Ե՞րբ է սկսելու «Vshoo»-ն գործել Հայաստանում: [/b] -Արամ Տեր-Մարտիրոսյան /ծրագրի հեղինակ/.-Շուտով: -Հայկ Թալասյան /ծրագրի հեղինակ/.-Շատ շուտով: [img]/ups/images/0936670001456213580603117.jpg[/img][img]/ups/images/0773207001456213579377250.jpg[/img]

Նմանատիպ նյութեր