1968 դիտում
16:38 22-02-2016
Մաքսային ծառայողները չարաշահել են լիազորությունները և պաշտոնեական կեղծիք կատարել
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վաչության պետի զեկուցագրի հիման վրա նապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013թ. ապրիլի 17-ին Բագրատաշենի մաքսային կետով «Mercedes-Benz S550» մակնիշի ավտոմեքենան ներմուծվել է ՀՀ, որից հետո 2013 թվականի օգոստոսի 28-ին ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը հայտարարագրվել է 15մլն. 669հազ. 690 ՀՀ դրամ մաքսային արժեքով, «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով` 15 օր ժամկետով:
Այնուհետև հիշյալ ավտոմեքենան հայտարարագրվել է նույն մաքսային կետում «վերաարտահանում» մաքսային ռեժիմով: Ըստ փաստաթղթերի, իբր, 2013թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 18:33-ին, քաղաքացի Ա. Ա.-ն Բագրատաշենի հսկիչ-անցագրային կետով նույն ավտոմեքենայով մեկնել է ՀՀ-ից:
Մինչդեռ 2014թ. նոյեմբերի 17-ին հիշյալ մեքենան հայտնվել է Երևան քաղաքում: ՀՀ ՖՆ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն այն հայտնաբերել են «Ավտոդաս» ՍՊ ընկերության տարածքում` մասնատված վիճակում:
Նյութերի հետագա ուսումնասիրությամբ՝ ՀՀ ոստիկանության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո կատարված հարցմամբ պարզվել է, որ հիշյալ ավտոմեքենան 2010թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի պետական սահմանը չի հատել, քաղաքացի Ա. Ա.-ի կողմից 2013թ. սեպտեմբերի 22-ին Վրաստանի սահմանային անցակետերից որևէ մեկով սահմանը հատելու վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ, ինչպես նաև ավտոմեքենան կրկին ՀՀ չի ներմուծվել:
Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314 հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1179 դիտում
14:19 18-06-2015
Դատախազի հաղորդմամբ` ՔԿՀ ծառայողները պաշտոնեական լիազորությունները չարաշահել և պաշտոնեական կեղծիք են կատարել
1564 դիտում
13:18 08-09-2015
Ոստիկանները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները և պաշտոնեական կեղծիք կատարել. հարուցվել է քր.գործ. ՀՔԾ
Այս բաժնից
1447 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ