Անկարայի պայթյունի գործով ևս 14 մարդ է ձերբակալվել
Անկարայում փետրվարի 17-ին տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի փաստով հարուցված քրեական գործով ձերբակալվել է 14 մարդ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Նախօրեին ոստիկանությունը ձերբակալել էր 21 հոգու, որոնցից 7-ը ազատ էին արձակվել՝ ապացուցյների բացակայության համար:
Հիշեցնենք, որ պայթյունին զոհ էր գնացել 28 մարդ, ևս 61-ը ստացել էին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Ահաբեկչությունը իրականացնելու մեջ կասկածվում է մոտ 1 տարի առաջ Սիրիայից Թուրքիա ներթափանցած և փախստականի կարգավիճակ ստացած Սալեհ Նեջարը: