Ամուսինը երկու տարի ծաղիկներ է տնկել, որ կնոջը տանից դուրս հանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կուրոկիի ընտանիքը երջանիկ ապրում էր իր ֆերմայում, որը գտնվում է Ճապոնիայում։
Բայց անսպասելի դժբախտության պատճառով նրա կինը կորցնում է տեսողությունը։
Նա հրաժարվում է դուրս գալ տանից եւ ընկնում է խորը դեպրեսիայի մեջ։
Սիրող ամուսինը երկար մտածում է, թե ինչպես օգնի իր կնոջը եւ գտնում է ելքը։
Նա ծաղիկներ է տնկում տան շրջակայքում եւ իսկական ծաղկանոց սարքում տան հարակից տարածքը, որպեսզի ծաղիկների հոտը դուրս հանի կնոջը տանից։
Եւ Կուրոկիին դա հաջողվում է։
Հիմա կինը գրեթե ամբողջ օրը անց է կացնում իր համար տնկված այգում, եւ չնայած չի տեսնում ծաղկանոցի գեղեցկությունը, բայց շատ է սիրում ծաղիկների բույրը։