211652_close_icon
views-count3111 դիտում article-date 16:54 21-02-2016

Արագածոտնի մարզի Ապարան, Թալին և Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [color=#CC0000]Ձնաբքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:[/color] Արագածոտնի մարզի Ապարան, Թալին և Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաներով:

Նմանատիպ նյութեր