Վրաստանում միկրոավտոբուսները ճակատ-ճակատի են բախվել. կա 5 զոհ
Վրաստանում երեկ` փետրվարի 20-ին, 2 միկրոավտոբուսների [url=http://rustavi2.com/ka/news/39734]ճակատային բախման [/url]հետևանքով 5 մարդ է մահացել։
Այս մասին հայտնում է segodnya.ua-ն` հղում անելով [url=http://rustavi2.com/ka/news/39734]Rustavi2 [/url]հեռուստաալիքին:
Ըստ նախնական տեղեկությունների` ավտովթարը տեղի է ունեցել Վրաստանի արևելքում, Ուջարմա գյուղի մոտ։ Վթարի հանգամանքները պարզվում են։ Դեպքի վայրում են ոստիկաններն ու արտակարգ ծառայությունների աշխատակիցները։
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, ավտովթարի հետևանքով 5 մարդ է մահացել, ևս 2 հոգի ծանր վիճակում հոսպիտալացվել են: