24219 դիտում
18:06 20-02-2016
Երևանում անվտանգության պետը վրաերթի է ենթարկել Ամերիկյան համալսարանի ուսանողուհուն
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 16-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 17:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Հակոբ Պետրոսյանը Հին Էրիվանցի փողոցի թիվ 2 շենքի դիմաց իր վարած Mazda մակնիշի 71 VO 707 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 20-ամյա Նելլի Սայադյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ. Պետրոսյանն աշխատում է «Պարմա» սուպերմարկետում՝ անվտանգության պետ, իսկ վրաերթի ենթարկված Ն. Սայադյանը սովորում է Ամերիկյան համալսարանի բիզենեսի ֆակուլտետի 1-ին կուրսում:
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
4284 դիտում
22:22 27-06-2014
Երևանում ճարտարագիտական համալսարանի ուսանողը վրաերթի է ենթարկել բժշկական համալսարանի ուսանողուհուն
5912 դիտում
14:38 12-04-2014
Երևանում պայմանագրային զինծառայողը Lexus-ով վրաերթի է ենթարկել «Հայբուսակ»-ի ուսանողուհուն
Այս բաժնից
2068 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)