«Ալ-Քաիդա»-ի զինյալները Եմենում քաղաք են զավթել
«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Եմենում զավթել են Ահվար քաղաքը, որը գտնվում է Ադենի ծովածոցի մոտ՝ Աբիան նահանգում, հայտնում է Ria Novosti-ն:
Ահվարն ունի մոտ 30 հազար բնակչություն: Այն իր աշխարհագրական դիրքով կարևորագույն կետ է հանդիսանում խոշորագույն նավահանգստային Էլ-Մուկալլ և Զինջիբար քաղաքների միջև, իսկ նրա անկումը գրոհայինների համար ևս մեկ կարևոր հաղթանակ է, ովքեր օգտվեցին երկրում քաղաքացիական պատերազմից և զինված հարձակումներ են իրականացնում խաղաղ բնակավայրերի վրա: