«Ալ-Քաիդա»-ի զինյալները հարձակվել են Համաշխարհային բանկի Եմենի մասնաճյուղի վրա
«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալները Էլ-Մուկալլա քաղաքում զինված հարձակում են գործել Համաշխարհային բանկի Եմենի մասնաճյուղի վրա:
Տեղեկություն կա, որ զինյալները սպառնացել են բանկի աշխատակիցներին եւ խոշոր չափի գումար հափշտակել:
Եմենի 2011թ.-ի խաղաղ իշխանափոխությունից հետո «Ալ-Քաիդա»-ի ահաբեկչական ակտերը չեն դադարում: Երկրում գործում է նաեւ «Անսար Ալլահ» շիիթական խմբավորումը, որը վերջին շրջանում մի քանի ահաբեկչություններ էր կազմակերպել: