«Ալ-Քաիդա»-ն Եմենում քաղաքներ է զավթել
«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները զավթել են Եմենի 2 խոշորագույն քաղաքներից Ջաարը և Զինջիբարը, որոնք գտնվում են երկրի հարավային Աբյան նահանգում:Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
Աղբյուրների փոխանցմամբ՝ նշված քաղաքներում մոտ 50 հազար մարդ է բնակվում:
Քաղաքների մուտքերի մոտ ահաբեկիչները վերահսկման կետեր են տեղակայել և զավթման մասին հայտարարել բարձրախոսներով: