Նավթի գները նվազում են
Նյու Յորքի և Լոնդոնի առևտրի բորսաներում նավթի գների անկում է գրանցվել: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ են վկայում տվյալները:
Այսօր առավոտյան WTI տեսակի նավթի խառնուրդի մարտյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 3,67 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 29,64 ԱՄՆ դոլար:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent էտալոն նավթի մարտյան ֆյուչերսները նվազել են 3,7 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 33,01 ԱՄՆ դոլար: