21328 դիտում
22:18 18-02-2016
Եզդի ժողովրդի Հարության տոնի կապակցությամբ Սեյրան Օհանյանը այցելել է հերոսաբար զոհված Սիդար Ալոյանի ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Փետրվարի 18-ը եզդիական տոնացույցում նշվում է որպես «Հարության» տոն: Եզդի ժողովրդի տոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղ, որտեղ բնակվում է 2015 թվականի դեկտեմբերի 18-ին [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/21/73385/]հերոսաբար զոհված[/url] ժամկետային զինծառայող Սիդար Ալոյանի ընտանիքը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, արժեւորելով «Արիության համար» մեդալի ասպետի սխրանքը եւ իր խորին երախտագիտությունը հայտնելով քաջարի մարտիկին դաստիարակած ընտանիքի անդամներին, պաշտպանության նախարարն ընդգծեց, որ հայ եւ եզդի ժողովուրդների եղբայրությունը եւ համագործակցությունը դարերի պատմություն ունի եւ այդ եղբայրության լավագույն դրսեւորումն այսօր՝ հայրենյաց սահմանների պաշտպանության ժամանակ հայ եւ եզդի զինծառայողների ցուցաբերած արիությունն ու անձնվիրությունն են:
Շնորհակալություն հայտնելով պաշտպանության նախարարին այցելության համար եւ ընգծելով, որ [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/22/73448/]զավակի կորուստը[/url] խոր վիշտ է պատճառել իրենց՝ Ալոյանների ընտանիքի անդամները հավաստիացրեցին, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարի նմանաբնույթ այցելությունները սփոփում եւ մխիթարում են:
Սեյրան Օհանյանը հավաստիացրեց զոհված զինծառայողի հարազատներին, որ առաջիկայում պաշտպանության նախարարությունը կանի հնարավոր ամեն ինչ, Ալագյազ գյուղում Սիդար Ալոյանի հիշատակը հավերժացնելու համար:
Տեսանյութերը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15115 դիտում
19:05 21-09-2016
Սիդար Սալոյան. Սահմանին կանգնած եզդի հերոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
955 դիտում
21:01 31-01-2025
Լիտվայի դեսպանը շնորհավորել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը՝ մանդատի երկարաձգման կապակցությամբ
1240 դիտում
20:49 31-01-2025
Աղազարյանի որդին դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
2260 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել