36-ամյա Արագածը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում սպանել է Նավասարդին եւ վնասել Համլետի մեքենան
36-ամյա Արագած Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հոգեկան խիստ հուզմունքի վիճակում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Նավասարդ Աբգարյանին, դիտավորությամբ վնասել Համլետ Բադալյանին պատկանող Opel Vectra մակնիշի ավտոմեքենան:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով եւ 185 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Բերդի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: