Իտալիայում հետաքննություն է սկսվել Էրդողանի որդու դեմ
Իտալիայում հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է The Independent թերթը, շուրջ 1 տարի առաջ Բիլալ Էրդողանը Բոլոնիա է տեղափոխվել՝ թեզ պաշտպանելու համար և ներկա պահին բնակվում է այնտեղ իր ընտանիքի հետ:
Նրա դեմ գործ է հարուցվել թուրք ընդդիմադիր գործարար Մուրաթ Հաքան Խուզանի դիմումի հիման վրա: Բիլալ Էրդողանին վերջինս մեղադրում է փողերի լվացման մեջ, այն է՝ Բ. Էրդողանը Թուրքիայից իր հետ Բոլոնիա է բերել հսկայական փողեր, որոնք ստացել է անօրինական գործունեությունից: